iTunes-ում եւ Google Play-ում նոր հավելված է հայտնվել՝ Handpick անվանումով, որը որպես հիմք վերցնելով Instagram-ում օգտատերերի հրապարակած ուտեստների լուսանկարները՝ օգնում է իմանալ, թե ինչպես կարելի է պատրաստել այս կամ այն ճաշատեսակը:
«Մենք սկսեցինք այդ տեղեկությունը վերլուծել հանրային API-ի միջոցով, իսկ օգտագործելով համակարգչային տեսողության տեխնոլոգիան, մենք կարող ենք իմանալ, արդյո՞ք գրառումը նվիրված է ուտելիքին»,- գրել է Handpick-ի հեղինակ Փեյման Նեջաթին:
Նրա խոսքով, «խելացի» ալգորիմները նախ «մաղում» են ծրագրի բովանդակությունը: Vesti-ի փոխանցմամբ, դրանք սքանավորում են սոցցանցը՝ գտնելով ուտեստների գեղեցիկ լուսանկարները, ուսումնասիրում են դրանց նկարագրությունն ու թեգերը, հաշվում «հավանումների» թիվը եւ դրական մեկնաբանությունները: Միայն դրանից հետո է կոնտենտ-մենեջերը Handpick-ում ավելացնում հարմար լուսանկարը:





























