ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 3-ին կմասնակցի Ղրղզստանի Հանրապետությունում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ղրղզստանից Սեյրան Օհանյանը կուղեւորվի Տաջիկստանի Հանրապետություն` հունիսի 4-ին Դուշանբեում նախատեսված ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: