Եվրոպական տիեզերական գործակալության աշխատակիցները ծրագրում են երկու տարի անց դեպի Արեգակ տիեզերանավ ուղարկել, որը պատված կլինի կենդանիների ոսկորներով: Այն նավին կօգնի պաշտպանվել ծայրաստիճան բարձր ջերմաստիճանի պայմաններում:

Ենթադրվում է, որ անօդաչու սարքն Արեգակը կուսումնասիրի շուրջ 40 մլն կմ հեռավորությամբ: Այդ պարագայում շուրջ 550 աստիճան տաքություն կլինի:

Svopi-ի փոխանցմամբ, գիտնականները հատուկ էկրան են ստեղծել, որը կազմված արտացոլող շերտերից, իսկ վերջին շերտը պատված է կենդանիների ոսկորներից ստացված փոշով: Մասնագետները վստահ են, որ այդ նյութը կարող է դիմանալ անգամ ամենաբարձր ջերմաստիճանին: