Իտալացի գիտնականները գիտափորձի ընթացքում պարզել են, որ ինքնաներշնչանքն օգնում է նիհարել նույն կերպ, ինչպես մարզասրահն ու դիետաները:

Մասնագետները տարբեր տարիքի շուրջ 500 կանանց խմբերի են բաժանել: Առաջին խումբը խիստ դիետայի է հետեւել, երկրորդ խմբի անդամները կանոնավոր կերպով մարզասրահ են այցելել, իսկ երրորդ խմբի կամավորները մեկ ամիս շարունակ մեդիտացիայով եւ ինքնաներշնչմամբ են զբաղվել՝ դրան ընդամենն ավելացնելով ճիշտ սննդակարգը:

Ըստ Svopi-ի, արդյունքում պարզվել է, որ երեք խմբի անդամներն էլ նիհարել են, սակայն, ի տարբերություն առաջին երկուսի, երրորդ խմբի մասնակիցներն իրենց չեն տանջել դիետաներով եւ ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ: Ընդ որում, առաջին խմբի կանայք դիետայի ավարտից հետո կրկին քաշ են հավաքել: