Motorola-ի ֆլագմանական սմարթֆոնի նոր տարբերակը՝ Moto X-ը, կարող է մատնահետքերի սքաներ ունենալ: Այս մասին գրում է G for Games կայքը, որի խմբագիրները հայտնաբերել են սարքի ինժեներային նմուշների լուսանկարները:
Նրանց խոսքով, այդ մոդուլի տեղադրումը տրամաբանական կլիներ, քանի որ հաջորդ Android-ում, որը դեռեւս M անվանումն ունի, սքաներների համակարգային աջակցություն կլինի:
Ըստ Gazeta-ի, Nexus 6 սմարթֆոնը, որը նույնպես Motorola-ն է թողարկել, այդ մոդուլը պետք է ստանար 2014 թվականին, սակայն Motorola-ի նախկին ղեկավար Դենիս Վուդսայդի խոստովանել է, որ սենսորների գլխավոր արտադրող Autentec-ի բոլոր հզորություններն Apple-ն է զբաղեցրել, իսկ մյուս արտադրողները չեն կարող այդպիսի որակ ապահովել:





























