Լոնդոնում սրճարան է բացվել, որտեղ ամեն ինչ 1 ֆունտ սթեռլինգ  արժե: Արդեն բացումից մեկ շաբաթ անց ճաշի ժամին այստեղ երկար հերթեր են գոյանում:

Caffix-ում հայտնի ճաշատեսակներ են վաճառում, սակայն չափաբաժինները մեծ չեն, իսկ սենդվիչները կիսված են: London 24-ի փոխանցմամբ, հաստատության 31-ամյա տիրուհին նշել է, որ իր խնդիրը ցածր գնով բարձրորակ սնունդ մատուցելն է:

Ըստ Euromag-ի, այստեղ ամեն ինչ թարմ է եւ տնական: Հացը սրճարանում են թխում, իսկ թեյն անձնակազմն անձամբ է պատրաստում՝ 6 տեսակ թեյի տերեւներից: Ղեկավարությունը ծրագրում է առաջիկայում երկրորդ նման հաստատությունը բացել՝ աղցանների եւ տաք ուտեստների մեծ տեսականիով: