Քեմբրիջի եւ Էրազմի համալսարանի գիտնականները մի շարք հետազոտություններ են անցկացրել, որոնց արդյունքում պարզվել է, որ միջին օղակի ղեկավարները կրկնօրինակում են իրենց ղեկավարության պահվածքը։ Դա պատահում է այն դեպքում, երբ նրանց աշխատանքային տեղերը շատ մոտ են միմյանց, փոխանցում է The Daily Mail-ը։

Գիտնականները 400 կամավորների շրջանում փորձարկում են իրականացրել եւ ուսումնասիրել են նաեւ բիզնես դպրոցների եւ աշխատող մարդկանց տվյալները, փոխանցում է Planet-today-ը։

Փորձի ընթացքում պարզվել է, որ իրենց չար շեֆից ոչ հեռու նստած միջին օղակի ղեկավարները հաճախ իրենց ենթակաների հետ նույն կերպ են վարվում, ինչպես որ իրենց անմիջական ղեկավարությունը իրենց հետ։ Իսկ նման ղեկավարից հեռու աշխատող մարդիկ իրենց ենթակաների նկատմամբ ավելի արդարացի եւ սիրալիր են։

Միջին օղակի ղեկավարները կրկնօրինակում են իրենց ղեկավարներին տպավորություն թողնելու եւ աշխատանքը պահպանելու համար։