Օգոստոսի 5-ին տեղեկություն է ստացվել. որ ժամը 19:04-ի սահմաններում Երեւանի թիվ 10 հրշեջ մասի հարեւանությամբ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում շրջվել է «ԳԱԶ 52» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան:

Արձագանքելով պատահարին` հրշեջ-փրկարարները մեքենայից դուրս են բերել վարորդ, Նուբարաշենի 11/20 հասցեի բնակիչ, 29-ամյա Արտակ Առաքելյանին եւ հանձնել շտապօգնության ծառայության աշխատակիցներին:

Բժիշկները տուժածի վիճակը բավարար են գնահատել: