Հայաստանը Ռուսաստանին պոմպեր է ուղարկել անտառային հրդեհների դեմ պայքարելու համար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր՝ օգոստոսի 6-ի առավոտյան ժամը 08.00-ին Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռով 2 հայ հրշեջ-փրկարարներ Նիժնի Նովգորոդ են տեղափոխել 150 հատ К-8/18 մակնիշի ջրմուղ պոմպ: Դրանք նախատեսված են հրշեջ մեքենաներին դժվարամատչելի վայրերում ջուր մղելու համար: Բեռն արդեն տեղ է հասել:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի եվրոպական ամսում բռնկված անտառային հրդեհները մեծ ավերածություններ են գործել: Զոհվել է մոտ 50 մարդ:

Նախօրեին Հայաստանից Ռուսաստանի Մորդովիայի հանրապետություն են մեկնել 28 հրշեջներ, ովքեր անմիջապես անցել են հրդեհների մարման աշխատանքների իրականացմանը: