Անտեղյակությունը մարդկանց ազատ ընտրություն է պարգեւում: Ավստրալական ազգային համալսարանի հոգեբան Մայքլ Սմիթսոնի կարծիքով, մարդը պետք է վայելի տեղեկատվության բացակայությունը:
The Daily Mail-ի փոխանցմամբ, Մայքլ Սմիթսոնը կարծում է, որ յուրաքանչյուր մարդու կյանքում պետք է ազատության համար տեղ գտնվի: Եթե մարդը միշտ ամեն ինչ գիտի, ապա նա զրկված է ազատությունից: Անտեղյակությունը ստեղծարար միտք է ծնում, քանի որ հենց դրանով են առաջնորդվում գիտնականները, նկարիչներն ու ձեռներեցները: Անհայտի բացակայության պարագայում անհնար է որեւէ նոր բան ստեղծել կամ բացահայտել:
Ըստ MedDaily-ի, հենց անտեղյակությունն է մարդկանց օգնում վայելել շատ բաներ: Եթե մենք միշտ նախապես իմանայինք, թե մեզ ինչ են նվիրելու տոնի առիթով, ինչով կավարտվի ֆիլմը կամ գիրքը, կյանքն ավելի ձանձրալի կլիներ:





























