«Ալեքս Գրիգ» ընկերության սեփականատեր Սամվել Ալեքսանյանը տեղյակ չէ, որ իրեն պատկանող ընկերությունը տուգանվել է: «Ես չեմ էլ իմանում, որ տուգանել են:  Ինչի՞ համար են տուգանել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տարակուսանք է հայտնել Ալեքսանյանը՝ հավելելով, թե ինքն այժմ Գյումրիում է, եւ Երեւան վերադառնալուց հետո կճշտի՝ ինչի մասին է խոսքը: «Ազիզ ջան, ես հիմա Լեննականում եմ, կգամ Երեւան, կտենամ՝ ինչն ինչոց ա»,- նշել է գործարար պատգամավորը:    

Նշենք, որ օգոստոսի 4-ին կայացած արտահերթ նիստում Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը  «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին երկու որոշում էր կայացրել եւ   անբարեխիղճ մրցակցության համար ընկերությանւ յուրքանչյուր դեպքի համար տուգանել էր 500 հազար դրամով: Ի դեպ՝ «Ալեքս Գրիգը» նախկինում եւս մի քանի անգամ արդեն իսկ տուգանվել է՝ դարձյալ անբարեխիղճ մրցակության համար: