NASA-ի մասնագետները սկսել են զբաղվել հատուկ համակարգի ստեղծման ուղղությամբ, որը կկարողանա Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ) մեզը վերածել խմելու ջրի:
Դա թույլ կտա տնտեսել տիեզերակայանին խմելու ջրի մատակարարման ծախսերը: Գործակալությունում հատուկ բաժին է ստեղծվել՝ ինժեներ Ջենիֆեր Պրյուիտի ղեկավարությամբ:
Հաշվի առնելով, որ մեզը 95%-ով կազմված է ջրից, ներկայում հաջողվում է ընդամենը 75% ջուր դուրս բերել: Ընդ որում, վերամշակման համակարգը հաճախ դուրս է գալիս շարքից, քանի որ անկշռության պայմաններում մարդու երիկամներից կալցիում է արտազատվում՝ քիմիական ռեագենտների հետ փոխազդեցության ժամանակ կալցիումի սուլֆատ կազմավորելով:
Ըստ Informing-ի, NASA-ի մասնագետները ծրագրում են փոփոխել ռեագենտների կազմը, որոնցով հետագայում հնարավոր կլինի ազդել կայանի օդից վերցված ֆիլտրացված խոնավությանը խառնված մեզի վրա:
Եթե հաջողվի իրականացնել այս ծրագիրը, կլուծվի ՄՏԿ-ին ջրի թանկարժեք մատակարարումների հարցը:





























