ԱՄՆ Արիզոնայի նահանգի բնակչին մի քանի հազար մեղու է խայթել, սակայն նա հրաշքով կենդանի է մնացել, գրում է The Guardian-ը։
Իշխանությունների տեղեկություններով՝ տուժածն աշխատում էր իր հողամասում այն պահին, երբ հավանաբար վնասել է մեղվի մեթակը։ Նրա վրա մի քանի հազար մեղու է հարձակվել եւ խայթել։ Տղամարդը հասցրել է վազել մինչեւ իր մեքենան, փոխանցում է LENTA-ն։
Այս պահին տղամարդու վիճակը գնահատվում է կայուն։ Դեպքի վայր ժամանած մեղվապահը նույնպես 23 մեղվի խայթոց է ստացել։ Նրա խոսքով՝ մեղուները իրենց փեթակ են վերադարձել միայն մի քանի օր անց։





























