ԱՄՆ Միչիգան նահանգի Ուեյն շրջանի դատարանը 18-ամյա դեռահասին 25-40 տարվա ազատազրկման է դատապարտել ֆրանսիացի փողոցային նկարչի սպանության համար։

Դեթրոյթի բնակիչ Ջեյսին Քյորթիսը ընդունել է իր մեղքը եւ համագործակցել քննիչների հետ։ Դատավճռից հետո նա ընդունել է իր մեղքը եւ ներողություն խնդրել նկարչի ընտանիքից։

Քյորթիսն ու նրա 3 ընկերները, որոնցից մեկը՝ 13 տարեկան, 2013թ. հուլիսին Դեթրոյթի լքված տներից մեկում սպանել էին 23-ամյա փարիզցի նկարիչ Բիլալ Բերենիին։ Հանցագործները կրակել էին նրա դեմքին՝ տանելով նրա ուսապարկը, գումարն ու բանկային քարտերը։

Սպանության մյուս մասնակիցները դատարանի առջեւ կկանգնեն սեպտեմբերին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով CBS-ին։