Չորս զբոսաշրջիկներ Մալայզիայում սուրբ համարվող Կինաբալու սարի ֆոնին մերկ լուսանկարվել են, որի համար տուգանվել են 1 330 դոլարի չափով եւ դատապարտվել երեք օրվա ազատազրկման, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Երիտասարդներին մեղադրել են այն բանում, որ նրանց անբարոյական վարքը 5,9 մագնիտուդով երկրաշարժի պատճառ է դարձել:

Բրիտանիայի բնակչուհի Էլեոնորա Հոուքինսը, կանադացի Լինդսի եւ Դանիել Փեթերսենները եւ հոլանդացի Դիլան Սնելը զղջացել են եւ ընդունել իրենց մեղքը:

Օտարերկրացիներն արդեն կրել են իրենց պատիժը, քանի որ մինչեւ դատը երեք օր եղել են կալանքի տակ: Տուգանքը վճարելուց հետո նրանք վերադարձել են հայրենիք: