Մեքսիկայի Տիխուանա քաղաքում գտել են մոր եւ դստեր մասնատված դիակները։ 45-ամյա Յուլյա Սաֆոնչիկի եւ 12-ամյա Վալերիայի կտոր-կտոր արված մարմինները հայտնաբերել էին հունիսի 11-ին պլաստիկե տարաների մեջ։
Սպանության դրդապատճառները դեռեւս հայտնի չեն։ Հարցաքննել են կնոջ ավագ դստերն ու նախկին ամուսնուն։ Աղջիկները ծնվել են Մեքսիկայում, բայց Ռուսաստանի քաղաքացիներ են, հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով Reuters-ին։
Սակայն Մեխիկոյում Ռուսաստանի դեսպանատունը չի հաստատել այն տեղեկությունը, որ նրանք ՌԴ քաղաքացիներ են, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























