Ավելի քան 100 հազար օտարերկրյա զբոսաշրջիկներ, վախենալով Հարավային Կորեայում տարածվող  MERS կորոնավիրուսից, հրաժարվել են մեկնել այդ երկիր։ Իրենց այցելություններից հրաժարվել են հատկապես Չինաստանի, Հոնկոնգի, Թայվանի եւ Ճապոնիայի քաղաքացիները, գրում է «Ռոսիյսկայա Գազետա»-ն։

Հարավկորեացիները նշում են, որ անկում է նկատվում ոչ միայն արտագնա, այլ նաեւ ներգնա տուրիզմում։ Ուսումնական հաստատությունները այս օրերին չեղյալ են հայտարարել ավարտական էքսկուրսիաները։ Տեղական իշխանությունները  հետաձգում են փառատոններն ու միջոցառումները։ Չեչժու հանգստավայր-կղզու ներկայացուցիչները հայտնել են, որ զրկվել են 66 հազար զբոսաշրջիկներից։