Գերմանական Բուխեն քաղաքում կրկեսի 34-ամյա աֆրիկյան փիղը փախել է վանդակից եւ մարդ սպանել:
Ողբերգությունը տեղի է ունեցել հունիսի 13-ին: Կենդանու հարձակման հանգամանքները դեռ անհայտ են: Հստակ տվյալներ մահացած ինքնության մասին նույնպես դեռ չկան:
Հաղորդվում է, որ դեպքից քիչ անց կրկեսի աշխատակիցը կարողացել է հանգստացնել փղին եւ վերադարձնել վանդակ:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Die Welt-ը:





























