Հունգարիայում գողացել են «Պակշ» ԱԷԿ տնօրենի նոթբուքը, որում գաղտնի տեղեկություններ են եղել։ Գաղտնի նյութերը վերաբերում էին ԱԷԿ ընդլայնմանը։

Հունգարական Blikk պետական գործակալությունը հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել անցյալ շաբաթ Բուդապեշտում։ ԱԷԿ տնօրենը, որի անունը չի հաղորդվում, դուրս է եկել իր մեքենայից կարճատեւ հանդիպման՝ մեքենայի նստելատեղին թողնելով նոթբուքը։ Մի քանի րոպեից վերադառնալով՝ նա չի հայտնաբերել նոթբուքը։ Նա այդ մասին անմիջապես հայտնել է ոստիկանությանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Կորուստը մինչ այս պահը չի հայտնաբերվել։