Ավերիչ երկրաշարժիչ հետո Նեպալը վերականգնելու համար մոտ 6,6 մլրդ դոլար է անհրաժեշտ: Այս մասին հայտարարել են այդ երկրի իշխանությունները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Երկրաշարժը տեղի է ունեցել ապրիլի 25-ին, որի հետեւանքով զոհվել է ավելի քան 8 հազար մարդ: Երկու շաբաթ անց տեղի է ունեցել եւս մեկ հզոր երկրաշարժ (7,4 մագնիտուդով):

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, երկիրը օգնության համար կդիմի աշխարհի 36 երկրների եւ 24 բարեգործական հիմնադրամների, որոնք հունիսի 25-ին կհավաքվեն Նեպալում՝ մասնակցելու երկրի վերականգնմանը նվիրված կոնֆերանսին:

Հաղորդվում է, որ Նեպալի տնտեսության ընդհանուր կորուստները կազմել են 7 մլրդ դոլար: Շուրջ 700 հազարով ավելացել է աղքատ բնակչության թիվը: