Air India ավիաընկերության Դելի-Լոնդոն չվերթի օդանավի ուղեւորն իր սննդի ամանում կենդանի մողես է գտել: Այս մասին հաղորդում է BBC- ռուսակն ծառայությունը՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:

Սոցիալական ցանցերում տարածվել է լուսանկարը, որտեղ երեւում է հացից կախված մողեսի պոչը: Լրատվամիջոցների փոխանցմամբ ուղեւորը տեսնելով մողեսը, սկսել է վախից բղավել:

Ավիընկերությունը հերքում է այդ տեղեկատվությունը՝ նշելով, որ նման բողոքներ չի արձանագրվել: