Ամերիկյան գիտնականներն Ատլանտյան օվկիանոսում գիտական արշավախմբի ժամանակ նախկինում գիտությանն անհայտ կենդանիներ են նկարահանել:
Նկարահանումներն անցկացվել են Պուերտո Ռիկոյի ջրերում: Այլմոլորակային հիշեցնող էակներին գիտնականները հայտնաբերել են շուրջ 3 կմ խորությամբ:
Ըստ «Ռոսբալտ»-ի, համացանցում արդեն լուսանկարներ եւ տեսանյութեր են հայտնվել: Հիմա գիտնականները պետք է մանրամասն ուսումնասիրեն դրանց եւ անուններ տան:





























