Ալբերտ Էյնշտեյնի անձնական 27 նամակներն ԱՄՆ-ում Profiles in History-ի աճուրդում վաճառվել են 420 հազար դոլարով: Դա հայտնի ֆիզիկոսի նամակների խոշորագույն հավաքածուն է, որը երբեւէ հանվել է աճուրդի:

Vesti.ru-ի փոխանցմամբ, նամակներից մեկում Էյնշտեյնը որդուն կոչ է անում լրջորեն զբաղվել երկրաչափությամբ: Իսկ իր 70-ամյա հորեղբորը գրած նամակում գիտնականը հիշում է խաղալիք շոգեքարշը, որը նա Էյնշտեյնին նվիրել է մանկության տարիներին: Այդ խաղալիքն էլ նրա մոտ գիտության հանդեպ հետաքրքրություն է առաջացրել: