Շվեդիայի թագավոր Կարլ XVI Գուստավի եւ թագուհի Սիլվիայի որդին՝ 36-ամյա արքայազն Կարլ Ֆիլիպն ամուսնացել է ռեալիթի շոուի նախկին աստղ Սոֆյա Հելքվիսթի հետ: Հարսանիքի շքեղ արարողությունը տեղի է ունեցել Ստոկհոլմում: Կարլ Ֆիլիպը շվեդական գահի ժառանգորդներից երրորդն է:

Կարլ Ֆիլիպն ու Սոֆյա Հելքվիսթը հանդիպել են 2010 թվականին ռեստորանում, որից հետո որոշ ժամանակ անց շշուկներ են տարածվել նրանց սիրավեպի մասին:

Շվեդական մամուլը շատ է գրել Սոֆյայի անցյալի մասին, մասնավորապես, որ նա 2014-ին շվեդական ամսագրի համար մերկ լուսանկարվել է: Ավելի ուշ նա հայտնվել է «Հոթել Պարադիս» շվեդական ռեալիթի շոուում: