Մեծ Բրիտանիայում 103-ամյա տղամարդու եւ 92-ամյա կնոջ պսակադրություն արարողություն է կայացել:

Հիմա Ջորջ Քիրբին եւ Դորին Լաքին համարվում են աշխարհի ամենատարեց նորապսակները:

Նրանց ընդհանուր տարիքը 195 տարեկան է, ինչը 7 տարով ավելին է նախորդ ռեկորդից: Զույգը ծանոթ է շուրջ 25 տարի:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, 103-ամյա փեսացուն հարսանիքից հետո կատակել է, որ հարսնացուի առջեւ ծնկի չի իջել՝ վախենալով, որ այլեւս չի կարողանա բարձրանալ: