Ամերիկյան զենք արտադրող Colt Defense ընկերությունը դիմել է դատարան՝ խնդրելով իրեն սնանկ ճանաչել եւ պաշտպանել վարկատուներից:
Որպես պատճառ նշվել է, որ ընկերությունն ի վիճակի չէ վճարել շուրջ 500 մլն դոլարի պարտքը, որից 261 մլն դոլարը պետք է վճարի մինչեւ 2017 թվականը: Ընկերությունը հայտարարել է, որ սնանկության գործընթացի շրջանակում վարկատուների հետ համաձայնել է 20 մլն դոլար հատկացնել՝ ընթացիկ գործունեությունն ապահովելու համար: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Wall Street Journal-ին:
Վերջին տարիների ընթացքում ընկերությունը մեկ անգամ չէ, որ դիմել է Սնանկության մասին ամերիկյան օրենսգրքի 11-րդ հոդվածով պաշտպանությանը: 1992 թվականին ձեռնարկված նման քայլի արդյունքում 1994-ին Colt Defense-ը գնեց ընկերության ներկա սեփականատեր, Zilkha ֆինանսական խումբը:





























