Ավստրալիայի ափերին կործանումից գրեթե 2 դար անց հայտնաբերել են ֆրանսիական կայսր Նապոլեոն Բոնապարտի նավի բեկորները, որով նա փախել է Էլբա կղզուց:

1814 թվականին գահընկեց արվելուց հետո Նապոլեոնն արտաքսվում է Կորսիկայի եւ Իտալիայի միջեւ գտնվող Էլբա կղզի: Հետագայում նա L'Inconstant նավով փախչում է կղզուց:

Վաթերլոյի ճակատամարտում Նապոեոնի կրած պարտությունից հետո նավն ընկնում է անգլիացիների ձեռքը, որոնք այն վերանվանում են Swiftsure: Հայտնի է, որ 1829 թվականին Սիդնեյից Մավրիկիա ուղեւորվելիս նավը կործանվում է:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, նավը հայտնաբերել է ռեժիսոր եւ ստորջրյա աշխարհը հետազոտող Բեն Կրոպպը: Ներկայում ուսումնասիրում են նրա բացահայտումը: