Ռուսաստանցի ձեռներեց, «Ոսկու բեւեռ» ընկերության համասեփականատեր Օլեգ Մկրտչյանը (նրան է պատկանում ընկերության 19%-ը) հայտնվել է այն 12 միլիարդատերերի ցուցակում, որոնք ածխաթթու գազ արտանետող ածխային հոլդինգներ ունեն: Դրանք համարժեք են Չինաստանի արտանետումների տարեկան ծավալին: Այս մասին գրում է «կեղտոտ դյուժինը» կազմած The Guardian պարբերականը:
Ցուցակի առաջին տեղում հնդիկ Վինոդ Շանտիլալ Ադանին է, որը հնդկական Adani Enterprises ածխային ընկերությունում 900 մլն դոլար արժողությամբ մասնաբաժին ունի:
Ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչը, որը Evraz ընկերությունում 766 մլն դոլար արժողությամբ մասնաբաժին ունի, ցանկի երկրորդ հորիզոնականում է: Ցուցակի երրորդ եւ չորրորդ տեղերում են նաեւ Evraz հոլդինգի համասեփականատերեր Ալեքսանդր Աբրամովն ու Ալեքսանդր Ֆրոլովը:
Ընդհանուր առմամբ, «կեղտոտ դյուժինի» առաջին յոթ հորիզոնականներում ռուսաստանցիներ են: «Ոսկե բեւեռ»-ում 40% բաժնեմաս ունեցող Սուլեյման Քերիմովը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, այդ ընկերության համասեփականատերեր Գաբրիիլ Յուշվաեւն ու Օլեգ Մկրտչյանը, համապատասխանաբար, 8-րդ եւ 9-րդ տեղերը:
Եվս մեկ ռուսաստանցի միլիարդատեր Վադիմ Դանիլովը, ըստ Lenta.ru-ի, ցուցակի 10-րդ տեղում է:




























