Ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի մի շարք հատվածներում օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերը եւ ողջ օրվա ընթացքում Ադրբեջանի կողմից արձանագրվել են հրադադարի խախտումներ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ադրբեջանական ստորաբաժանումները հրազենից եւ դիպուկահար հրացաններից  52 անգամ կրակ են բացել ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ: Մանսավորապես, ադրբեջանցիները կրակ են բացել Հադրութի, Մարտունիի, Ասկերանի եւ Մարտակերտի շրջանների դիրքերի ուղղությամբ: Ղարաբաղի կողմի պատասխան գործողությունների հետեւանքով, հակառակորդը լռել է: