SpaceX ընկերությունը հայտարարել է Hyperloop գերձայնային տրանսպորտային համակարգի համար նոր ուղեւորատար պատիճ ստեղծելու մրցույթի մասին։ Մրցույթի եզրափակիչը կայանալու է 2016թ. հունիսին փորձարկման մայրուղու վրա, որը կկառուցեն ընկերության քալիֆորնիական գրասենյակի մոտակայքում։

Մրցույթի մասնակիցները պետք է պատիճներ նախագծեն ուղեւրոների համար։ Կոնկրետ պայմանները հայտնի կդառնան 2015թ. օգոստոսին։ 2016թ. հունվարին Թեքսասի A&M համալսարանում SpaceX, Tesla եւ այլ համալսարանների ներկայացուցիչներից կազմված ժյուրին կընտրի առավել հեռանկարային նախագծերը, որոնք կփորձարկվեն մայրուղու վրա (առանց մարդկանց)։ Այս մասին հայտնում է  Lenta.ru-ն՝ վկայակոչելով NBC News հեռուստաալիքը։