Այսօր՝ օգոստոսի 7-ին,  առավոտյան ժամը 7.30-ի սահմաններում Երեւան քաղաքի Գյուլիքեխվյան փողոցի 23 շենքի բնակիչ, 1980 թվականին ծնված Արտաշես Ֆրիդոնի Մանուկյանը, Աճառյան փողոցի վրա վարելով «Mitsubishi Pajero» մակնիշի  11 ՏՏ 300 համարանիշի ավտոմեքենան, բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա՝ երկաթյա սյանը (Ֆոտոռեպորտաժ): Վարորդը տեղում մահացել է: Վթարի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու ճանապարհային ոստիկանության քննչական բաժնի քննիչը: Աշխատանքները ղեկավարում էր Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը:

Վթարի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը NEWS.am-ին հայտնեց, որ, ըստ ականատեսների,  մեքենան սլացել է մեծ արագությամբ, իսկ վարորդը եղելէ Ազգային Ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Հարություն Փամբուկյանի թիկնապահներից:

 

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի