Լեհաստանում երեկ՝ օգոստոսի 6-ին կայացան շախմատի աշխարհի երիտասարդական առաջնության չորրորդ տուրի պարտիաները: Մեր շախմատիստներից մեկական միավոր վաստակեցին Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը: Հրայր Սիմոյանը խաղաց ոչ ոքի: Ռոբերտ Հովհաննիսյանն ունի 3 միավոր եւ եւս 15 շախմատիստների հետ բաժանում է երկրորդ տեղը` առաջատար ինը շախմատիստներին զիջելով կես միավոր:
Աղջիկների մրցաշարում Հայաստանի միակ մասնակից Անի Խանամիրյանը եւս հաղթանակ տարավ, սակայն մեկնարկային երեք տուրերում վաստակած ընդամենը կես միավորի պատճառով միանձնյա առաջատարին զիջում է 1,5 միավոր եւ 19-րդ տեղում է:



























