Microsoft-ը Skype-ի բրաուզերային տարբերակն է մշակել, որն աշխատում է առանց հավելվածի ներբեռնման: Web.skype.com հասցեով կայքն արդեն հասանելի է ամբողջ աշխարհում, հանրահայտ հարթակների մեծ մասի, այդ թվում՝ Windows-ի մրցակիցների օգտատերերի համար: Առայժմ սա փորձնական տարբերակն է, սակայն փորձարկմանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Նախկինում ծառայությունը հասանելի էր միայն ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում:
Հիմա արդեն Skype-ից կարող են օգտնվել նաեւ համակարգիչների օգտատերերը՝ Linux ելքային բաց կոդով, իսկ «քրոմբուքերի» օգտատերերը՝ Google-ից օպերացիոն համակարգով:
Microsoft-ում խոստանում են, որ հետագայում Skype-ի վեբ-տարբերակը կանցնի WebRTC տեխնոլոգիաների կիրառմանը: Այն աշխատում է ժամանակակից բազմաթիվ բրաուզերների հետ եւ թույլ կտա զանգեր իրականացնել առանց որեւէ փլագինի ներբեռնման:





























