Արմեն Ջիգարխանյանի թատրոնի նոր տնօրեն է դարձել Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, իսկ արտիստն ինքը կզբաղեցնի թատրոնի նախագահի պաշտոնը:

«Առաջարկում են թատրոնի տնօրեն նշանակել Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային, ով արդեն 8 տարի աշխատում է թատրոնում եւ ճանաչում է կոլեկտիվին: Հույս ունեմ, որ նա կարդարացնի մեր վստահությունը»,- Մոսկվայում թատրոնների տնօրենների խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ջիգարխանյանը՝ հավելելով, որ թատրոնը ֆինանսական ծանր դրության մեջ է եւ նոր տնօրենի ու մշակույթի դեպարտամենտի օգնության կարիքն ունի:

Ըստ Gazeta.ru-ի, մշակույթի դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Կիբովսկին սատարել է Ջիգարխանյանի առաջադրած թեկնածուին:

Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան նախկինում ղեկավարում էր Ջիգարխանյանի թատրոնի երաժշտական բաժինը: