Հաստատվել է, որ հունիսի 18-ին Օբ գետում հայտնաբերված ջրահեղձն անհետ կորած Խանտի Մանսիյսկի ինքնավար մարզի փոխնահանգապետ Վիտալի Երմոշինն է:
Իտերֆաքսի փոխանցմամբ, դիահերձում է կատարվել, անալիզներ են վերցրել: Մեկ ամիս անց փորձաքննությունը ցույց կտա մահվան պատճառը:
Նշվում է, որ Երմոշինին ճանաչել է վկան, որը գետով զբոսանքի ժամանակ նրա հետ մոտորանավակում է եղել:
ԱԻՆ-ի փրկարարները հունիսի 18-ին Օբ գետում տղամարդու մարմին էին հայտնաբերել, որի հագուստը համապատասխանում էր կորածի հագուստի նկարագրությանը: Ավելի վաղ նույն շրջանում եւս երկու դի էր հայտնաբերվել:
Վիտալի Երմոշինը մայիսի 30-ին գետով զբոսանքի ժամանակ Օբի եւ Իրտիշի միախառնման հատվածում ընկել էր մոտորանավակից: Ենթադրաբար, դա տեղի է ունեցել սրտի կաթվածի հետեւանքով:




























