Փարիզում ձերբակալել են 59-ամյա գործազուրկ տղամարդու, որին կասկածում են անշարժ գույքի գործակալ երեք կնոջ բռնաբարելու մեջ: Le Parisien-ի փոխանցմամբ, բոլորն էլ հաստատել են, որ հենց նա է հարձակվել իրենց վրա:

Ոստիկանության տվյալներով, կասկածյալը դիմել է Փարիզի 13-րդ եւ 17-րդ շրջաններում գործող անշարժ գույքի գործակալություններ, որոնք ղեկավարում են չամուսնացած կանայք: Տղամարդը գործակալներին խնդրել է իրեն մեծ բնակարաններ ցույց տալ: Նա նաեւ ասել է, թե իր հեռախոսը, իբր, սրճարանում գողացել են, որպեսզի հեռախոսահամար չթողնի:

Մենակ մնալով զոհի հետ՝ հանցագործը դանակի սպառնալիքով կապել է նրանց եւ փակել բերանը: Դրանից հետո բռնաբարել է կանանց, թալանել եւ հեռացել: Առաջին հանցագործությունը կատարվել է 2014 թվականի հուլիսին, վերջինը՝ մայիսի 29-ին:

Ըստ Lenta.ru-ի, տղամարդուն հաջողվել է գտնել տեսահսկման խցիկների օգնությամբ: Ձերբակալության ժամանակ նրա մոտ ֆիննական դանակ եւ ինքնակպչուն ժապավեն են հայտնաբերել:

Նշվում է, որ բռնության ենթարկված կանանցից երկուսը 25-30 տարեկան են, երրորդը՝ 50 տարեկանն անց: