Չիլիում բժիշկները 92-ամյա կնոջ արգանդում հայտնաբերել են 50-ամյա պտուղ։
Տարեց կինը բժշկի էր դիմել անհաջող վայր ընկնելու հետեւանքով առաջացած փորացավի պատճառով։ Ռենտգենը ցույց է տվել, որ կինն իր արգանդում 50 տարի շարունակ պտուղ է կրել։
Բժիշկները պարզել են, որ չծնված երեխայի աճը կանգ է առել 30 շաբաթականում։
Կինը չի իմացել իր հղիության մասին, քանի որ երեխան անհայտ պատճառներով մահացել է եւ զմռսվել մոր արգանդում, գրում է Gazeta.ru-ն՝ հղում կատարելով El Marino-ին։
Բժիշկները որոշել են ձեռք չտալ պտղին, քանի որ վիրահատությունը վտանգ է ներկայացնում տարեց կնոջ համար։





























