Լոնդոնի դատարանը Բրիտանացի Սքոթ Փարքերին 7.5 տարվա ազատազրկման է դատապարտել մաքսանենգ  ճանապարհով  2 մլն դոլար  արժողությամբ հերոին տեղափոխելու համար։ Նա իր մտահղացումն իրականացրել է կատվի վանդակների միջոցով։ Այս մասին գրում է Mirror թերթը։

43-ամյա Փարքերն աշխատում էր կենդանիներ տեղափոխող ընկերությունում։ Նրան ձերբակալել էին Հիթրոուի օդանավակայանում Յոհանդեսբուրգից ժամանած կենդանիների վանդակները դիմավորելու ժամանակ։

Ոստիկանությունը կենդանիների վանդակում 9 կգ հերոին էր հայտնաբերել։