ԱՄՆ իշխանությունները 29 մլն դոլար կհատկացնեն Հարավային Քարոլինայի նահանգին՝  Չարլսթոնի միջադեպից զոհվածների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Reuters-ին։

Ենթադրվում է, որ գումարի մի մասը կծախսվի զոհերի հուղարկավորության կազմակերպման վրա։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին ԱՄՆ-ում ոստիկանությունը ձերբակալել էր 21-ամյա Դիլան Ռուֆին, որին կասկածում են Չարլսթոնի եկեղեցում հրաձգությունը կազմակերպելու մեջ։  Հրաձգությունը տեղի էր ունեցել հունիսի 17-ի երեկոյան, Չարլսթոնի սեւամորթ բնակչության շրջանում մեծ հարգանք վայելող եկեղեցում: Հանցագործության զոհ է դարձել 9 մարդ՝ 6 կին եւ 3 տղամարդ, այդ թվում՝ եկեղեցու հոգեւորականը եւ Հարավային Կարոլինայի օրենսդիր ժողովի սենատոր Քլեմենթ Փինքնին: