Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի ոստիկանությունը օդանավակայանում ձերբակալել է մի կնոջ, որը փորձում էր կրծքի իմպլանտների մեջ 1.5 կգ կոկաին տեղափոխել։

Կինը Բոգոտայից պետք է մեկներ Բարսելոն։ Զննում անցնելիս նա նյարդայնացած է եղել, ինչը չի վրիպել ոստիկանների ուշադրությունից։

Զննությանը ներկա բժիշկները պարզել են, որ կինը մի քանի օր առաջ կրծքի պլաստիկ վիրահատություն է արել, սակայն նրա կուրծքը մեծացրել են ոչ թե սիլիկոնի, այլ հեղուկ կոկաին պարունակող իմպլանտների միջոցով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Կնոջ մոտ այդ «կրծքերից» ինֆեկցիա է առաջացել, եւ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա դատարանի առջեւ կկանգնի։