Մեքսիկական իշխանությունները ձերբակալել են 19-ամյա Անաստասիա Լեշչենկո Մասնեյին, որը մեղադրվում է սեփական մոր՝ Յուլիա Մասնեյի եւ 12-ամյա քրոջ սպանության մեջ։ Աղջկան ձերբակալել են Բախա Քալիֆորնիա նահանգի Տիխուանա քաղաքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Universal թերթը։
Հիշեցնենք, որ Օմսկի 42-ամյա բնակչուհուն, որը Մեքսիկայի քաղաքացիություն ուներ, եւ նրա դստերը հայտնաբերել էին, երբ հարեւանները դժգոհել էին նրանց տնից եկող տարօրինակ հոտից։
Մեքսիկայի Տիխուանա քաղաքում գտել են մոր եւ դստեր մասնատված դիակները
Քննությունն անմիջապես կասկածել էր ավագ դստերը, որ հոգեպես անհավասակշիռ է եղել եւ բազմիցս փախել էր տանից։





























