Չինաստանում էլեկտրականության հարվածից մի կին է մահացել, որը լիցքավորում էր իր iPhone-ը։ Ինչպես պնդում են զոհի հարազատները, լիցքավորիչը եղել է օրիգինալ արտադրության։

Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, վկայակոչելով Wen Wie Po կայքը, 24-ամյա զոհտ ապրել է Սինցզյանում։ Նրան մեռած են գտել մոր ընկերոջ տանը։ Նրա վերջույթներն այրված են եղել, ինչը վկայում է հոսանքահարման մասին։ Լիցքավորման սարքը սեւացած է եղել։

Տեղի ոստիկանությունը դեռ հրաժարվում է մահվան պաշտոնական պատճառն ասելուց։ հայտնի է, որ Մել Սանմինը նոր էր ավարտել համալսարանը եւ սմարթֆոնը գնել էր Հոնկոնգից։