Ֆրանսիայի հյուսիս-արեւմուտքում 70-ամյա թոշակառուն սպանել է իր կնոջը, դստերն ու հնգամյա թոռանը, ապա ինքնասպան է եղել։

Ոստիկանությունում նշել են, թե սպանությունները, ամենայն հավանականությամբ կատարվել են ուրբաթ, քանի որ սպանված երեխայի հայրը նրանց դիերը գտել է շաբաթ առավոտյան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Normandie Actu-ն։

Սպանություններն ու ինքնասպանությունը եղել են Ներքին Նորմանդիա տարածաշրջանի Կալվադոս դեպարտամենտի Դիվ-սյուր-Մեր քաղաքի երկու տներում։

Ոստիկանությունն արդեն պարզում է ողբերգական դեպքի հանգամանքները։