Microsoft ընկերությունը թարմացրել է Bing-ի տեսանյութերի որոնման ֆունկցիոնալությունը: Այս մասին հաղորդում է theverge.com կայքը:
Որոնման արդյունքները ներկայացվում են մեծ թվով նախնական դիտումներով, ինչպես նաեւ մկնիկի օգնությամբ տեսանյութի վրայով անցնելով՝ կարելի է մի քանի վայրկյան դիտել հոլովակից: Այդ դեպքում օգտատերը կարող է հասկանալ, թե ինչի մասին է հոլովակը:
Թարմացված տարբերակում նաեւ լրացուցիչ տեղեկատվություն է տրամադրվում, ասենք՝ դիտումների թվի եւ հոլովակի հրապարակման ամսաթվի մասին:
Բացի այդ, ըստ Gazeta-ի, լրացուցիչ տեղեկատվություն է տրամադրվում նաեւ որոնման արդյունքի մասին: Օրինակ՝ տեսանյութին կից ներկայացվում է կատարողի լուսանկարը եւ այդ ալբոմից այլ կատարումներ:





























