Ռուսաստանի Գերագույն դատարանը մյուս դատարաններին թույլատրել է խաղամոլ քաղաքացիներին անգործունյա ճանաչել:

Ընդ որում, խաղամոլին կարելի է անգործունյա ճանաչել միայն այն դեպքում, եթե այդ հակումը նրա ընտանիքին զրկում է գոյատեւելու միջոցներից: Բացի այդ, նույն դեպքում կարելի է անգործունյա ճանաչել նաեւ ալկոհոլիզմով եւ թմրամոլությամբ տառապողներին:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, Գերագույն դատարանի որոշել է, որ քաղաքացուն անգործունյա ճանաչելու համար ապացույցներ են հարկավոր, այդ թվում՝ փորձագետների եզրակացություն: Դա թույլ կտա խուսափել հարազատների կողմից օրենքը չարաշահելու դեպքերից:

Միաժամանակ, բոլոր տեսակի կախվածություններից բուժվելուց հետո քաղաքացիները կարող են կրկին գործունյա ճանաչվել: