Թերթի տեղեկություններով, 10 օր առաջ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մաշտոցի քննչական բաժնում բնակարանային գողության փաստով հարուցվել է քրեական գործ: Տուժողը ՀՀ ճանապարհային ոստիկանության առաջին գումարտակի, երկրորդ վաշտի, առաջին դասակի ավագ տեսուչ Կարեն Սարգսյանն է, ով այդ օրերին ընտանիքով հանգստանալիս է եղել Վրաստանի Հանրապետությունում՝ Ուռեկիում:
«Դավիթաշեն վարչական շրջանի երկրորդ թաղամասում գտնվող «գայիշնիկի» տանից անհայտ անձը կամ անձինք գողացել են մեծ քանակի ոսկյա եւ արծաթյա զարդեր: Ոստիկանության մեր աղբյուրներից հայտնի դարձավ, որ հանցագործները կոտրել էին այն իրերը, որոնք չէին կարողացել տանել, իսկ բնակարանի պատին` գրել. «Տեսա՞ր ինչ եղավ, Կաբաչկա»»,-տեղեկացնում է թերթը:



























