Արդեն երկրորդ տարին է՝ ինչ Վրաստանը կանգնած է պնդուկի իրացման խնդրի առջեւ։ 2009 թ-ի առաջին կիսամյակի արդյունքներով, հրուշակեղենի արտադրության մեջ օգտագործվող այդ ընկույզը վրացական արդյունաբերության արտահանման երրորդ տեղում է։

Ինչպես «Ինտերֆաքսին» հայտնել են Լեռնային ընկույզի արտադրության ասոցիացիայում, նույնիսկ հաշվի առնելով պնդուկի բերքի կտրուկ անկումը (մոտավորապես 40 տոկոս, մինչեւ 25 հազար տոննա), պնդուկի վրացական պատրաստողները կարող են միջոցներ չգտնել այն իրացնելու համար, եւ այդ լեռնային ընկույզի արտահանման որոշ արտադրողներ ստիպված են եղել դադարեցնել աշխատանքները։

Վրաստանը պնդուկ է մատակարարում՝ Գերմանիային, Չեխիային, Իտալիային, Ուկրաինային։ Պնդուկի մեծածախ վաճառքի գինը վրացական շուկաներում արդեն երկրորդ տարին է՝ ինչ ցածր մակարդակի վրա է եւ չի գերազանցում կիլոգրամի համար 1 դոլարը։ Անցյալ տարի երկրում ստեղծված արտահանման բարդությունների պատճառով չէր իրացվել ընկույզի շուրջ 30 հազար տոննա։