Cadillac XT5-ը հայտնվել է Նյու Յորքի փողոցներում: Մեքենայի շնորհանդեսը սպասվում է արդեն այս տարվա աշնանը, Ֆրանկֆուրտի ավտոսրահում:

Համացանցում հայտնված լուսանկարներն արվել են Մանհեթենում, որոնցում լավ երեւում են նորույթի արտաքին առանձնահատկությունները:

Հարկ է նկատել, որ արտադրողները հոգ են տարել, որպեսզի շնորհանդեսին գոնե անակնկալներ լինեն, այդ պատճառով մեքենայի տեխնիկական բնութագրերի մասին ոչինչ չի հաղորդվում: 

Informing-ի փոխանցմամբ, ենթադրաբար, այս քրոսովերը կհավաքեն С1ХХ-ի հարթակի վրա, իսկ բազային մոդելը հագեցած կլինի 3.6 լիտրանոց V-աձեւ շարժիչով: Արտադրողը կկարողանա նաեւ «ավտոմատ» փոխանցման տուփ առաջարկել:

Սպասվում է, որ կստեղծվի նաեւ Cadillac XT5-ի հիբրիդային տարբերակը: