ՀՀ Կառավարությունը պատրաստվում է ԱՊՀ միջպետական բանկին խնդրել ներել «Նաիրիտի» պարտքը։ Համապատասխան համաձայնագրի նախագիծը հավանություն է ստացել հուլիսի 2-ի Կառավարության նիստում։
Կառավարությունն ուզում է բանկին առաջարկել գործարանի հիմնական բաժնետեր Rhinoville Property Ltd ընկերության պարտքերի իրավունքները 100 դոլար խորհրդանշական գումարով փոխանցել հայկական պետական «Հայգազարդ» ընկերությանը։ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին ներկայացվող Միջպետական բանկի պահանջները պլանավորվում է փոխանցել «Նաիրիտ 2» ՓԲԸ-ին։ Գործարքները առաջարկում են կնքել 100 դոլար խորհրդանշական գումարով։
Հիշեցնենք, որ 2006թ. պետությունը «Նաիրիտի» բաժնեմասերի 90 տոկոսը վաճառել էր բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումին։ ԱՊՀ Միջպետական բանկը 2006-ին Rhinoville Property Limited ընկերության համար 70 միլիոն դոլարի բանկային գիծ էր բացել, որը ընկերությունը չէր փակել։ Մոսկվայի արբիտրաժային դատարանը 2014թ. հունվարին բավարարել էր Միջպետական բանկի մասին հայցը` հայկական «Նաիրիտ» գործարանի սեփականատիրոջից պարտքեր դիմաց 90 տոկոս բաժնեմասերը բռնագրավելու հայցը։ Մնացած 10 տոկոսը պատկանում է ՀՀ կառավարությանը





























