Ֆինլանդիայի Սիպո քաղաքում արյունահոսող քթով սկյուռն ինքն է դիմել անասնաբույժի, գրում է Yle-ն։

Սամուլի Հեյսեքանեն անունով բժիշկը պատմել է, որ տաբատի վրայով իր ձեռքի վրա բարձրացած սկյուռը հոգնած եւ հյուծված տեսք է ունեցել, սակայն կերակրելուց եւ ներարկում կատարելուց հետո կենդանու վիճակը բարելավել է, փոխանցում է Gazeta-ն։

Անասնաբույժի խոսքով՝ կենդանին վայր էր ընկել բնից, սակայն ինքնապաշտպանական բնազդը դրդել է նրան օգնություն խնդրել մարդկանցից։